1․1839-1845-ին սովորել է Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Արսեն Բագրատունուն:Պեշիկթաշլյանը կրթություն է ստացել Մխիթարյան միաբանությունում, եղել է Ղևոնդ Ալիշանի աշակերտը։

2․1846-ին Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել նա:

3․ Նրա առաջին բանաստեղծությունը («Զբոսանք Արտաշեսի Առաջնո») տպագրվել է 1849-ին` «Բազմավեպ»-ում:

4․ Նա բանաստեղծությունների մի մասը հրատարակել է Հրանտ կեղծանունով։

5. 1856-ի նոյեմբերին Օրթագյուղի Լուսավորչական վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները (Պեշիկթաշլյան` «Կոռնակ», Մետաստազիո` «Թեմիստոկլես», Պետրոս Մինասյան` «Խոսրով Մեծ»):

2.Տարբեր տարիներին Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում ուսանել են Մկրտիչ Պեշիկթաշյանը,  Թովմաս Թերզյանը, արձակագիր Արփիար Արփիարյանը, նկարիչ Զարեհ Մութաֆյանը: Դասավանդել են Ղևոնդ Ալիշանը, Վարդան Հացունին, Արսեն Ղազիկյանը:
1902-1905 թթ. Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում ուսանել է Դանիել Վարուժանը:

1834 թվականին Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականներ` Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն, Իտալիայի Պադովա քաղաքում հիմնեցին Մուրադի անունով Մուրադյան վարժարան, իսկ 1836 թվականին Վենետիկի պալատում՝ Ռաֆայելյան վարժարանը, որը 1850 թվականին փոխադրվում է ավելի ընդարձակ պարտեզներ ունեցող պալատը: Որոշ խնդիրներից խուսափելու համար Մուրադյան վարժարանը տեղափոխվում է Փարիզ, որտեղ մնում է մինչև 1870թ. Ֆրանս-պրուսական պատերազմի հետևանքով վարժարանը դարձյալ տեղափոխվում է Իտալիա` Վենետիկ և, միանալով Ռաֆայելյան վարժարանին, ստանում է Մուրադ-Ռաֆայելյան վարժարան անվանումը: Այն իր մեծարժեք քանդակներով և պատկերազարդ կտավներով, ինչպես նաև պատերի որմնանկարներով հանդիսանում է յուրահատուկ թանգարան: Վարժարանը ամբողջովին զարդարված է թանկարժեք աշխատանքներով, որոնց մեծ մասը ճարտարապետական և գեղանկարչության արվեստի գլուխգործոցներ են: Սկզբնական շրջանում Մուրատ-Ռաֆայելյան վարաժարանը , ուներ 6-ամյա դասընթաց և առաջնորդվում էր գիմնազիական ծրագրերով, որոշ աղբյուրներում նշվում է նաև 5-ամյա կրթությունը` երկու միջնակարգ և երեք բարձրագույն դասարաններով: Այն գիշերօթիկ էր, որտեղ սովորում էր մոտավորապես 120 սան, որոնցից 45ը` անվճար: Այստեղ լավագույն շրջանավարտները ստանում էին Իտալիայի նախարարության կողմից վկայական: Այդ վկայականների շնորհիվ ուսանողները իրավունք ունեյին առանց մուտքի քննությունների ուսանել Եվրոպայի և մի շարք լերկրների համալսարաններում: Վարժարանի տնօրինությունը հոգացել է նաև սաների բոլոր կարիքները:Միաժամանակ իրեն իրավունք վերապահել վարժարանից հեռացնել ուսումնական և կարգապահության պահանջները չկատարողներին: Վարժարանը հետևել է Մխիթարյան հայերի ավանդույթներին, այն է` օտար ափերում պահպանել էր հայոց լեզուն ու մշակույթը, զարգացրել հայագիտությունը և փոխանցել սերնդեսերունդ: Աշակերտները ուսանել են հայոց լեզու նաև գրաբար, հայ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ինչպես նաև օտար լեզու` իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն: Վարժարանում գործել են նվագախումբ և թատերախումբ: 1845-ին վերջերին, վերադառնալով Կ. Պոլիս, Պեշիկթաշլյանը ծավալել է մանկավարժական-հասարակական լայն գործունեություն: Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը. Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն: Մեծ է Պեշիկթաշլյանի դերը օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում. նրա ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը:

3.1845-ին վերջերին, վերադառնալով Կ. Պոլիս, Պեշիկթաշլյանը ծավալել է մանկավարժական-հասարակական լայն գործունեություն: Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը. Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն: Մեծ է Պեշիկթաշլյանի դերը օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում. նրա ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը:

Այդ դպրոցներից բացի կենսագիրների վկայությամբ դասավանդել է Հյուրմուզյան , Վահանյան , Փորթուգալյան, Նորատունկյան, Յուսուֆյան, Տամատյան, Ճանմյան և այլ ընտանիքներում։ Մանկավարժական գործին Պեշիկթաշլյանը մոտիկացել է նոր հայրենասեր սերունդ դաստիարակելու բարձր զգացումով։#
4.Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին: